ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Ճակատեն. Սյունիք. Արխիվային լուսանկար
ՀՀ մարզերից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու մասին երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրենց շարժական տեղակայման կետերը Գորիսի և Ճակատենի միջև ընկած հատվածում։
Այս տարածքում նրանք տեղակայվել են 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին։
Ավելի վաղ Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից ՌԴ զինվորականների դուրսբերման մասին հայտնել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից Ռուսաստանի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է մայիսի 8–ին Մոսկվայում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ: