Երևանում ծառեր են տապալվել. դրանցից մեկն ընկել է կայանված ավտոբուսի վրա

Երևանում ծառեր են տապալվել
Ծառերի տապալման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, այս գիշեր քամու հետևանքով ծառը կոտրվել ու տապալվել է՝ մասամբ փակելով ճանապարհը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 02:50-ի սահմաններում։
Երևանում ծառեր են տապալվել
Պարզվել է` ծառի տապալման պատճառով վնասվել են էլեկտրական լարերը: Դեպքի վայր ժամանած փրկարարները մասնատել են ծառը ու հեռացրել անվտանգ վայր:
Կարճ ժամանակ անց, ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, նմանատիպ ահազանգ է ստացվել՝ այս անգամ Երվանդ Քոչար փողոցից, որ թիվ 13 շենքի մոտ ծառը կոտրվել ու ընկել է կայանված ավտոբուսի վրա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Երևանում ծառեր են տապալվել