Բելգորոդում 16 մարդ է դուրս բերվել փլատակների տակից, այդ թվում՝ երկու երեխա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Փրկարարները պարբերաբար լռության րոպեներ են հայտարարում տուժածների ձայները լսելու համար:
Ավելի վաղ մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ Բելգորոդ քաղաքն ու Բելգորոդի շրջանը զանգվածային գնդակոծության են ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Խարկովսկայա գորայում բնակելի շենքի վրա արկի ուղիղ հարվածի հետևանքով փլուզվել է 10-հարկանի շենքի շքամուտքը։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ բնակելի տունը վնասվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից խոցված «Տոչկա-Ու» հրթիռներից մեկի բեկորներից։
Ավելի ուշ փլուզվել է նաև ձեղնահարկը, ինչի հետևանքով տուժել է երեք փրկարար, նրանք կոտրվածքներ ունեն:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ յոթ մարդ է զոհվել։ Զոհերի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկան: Նրանց մարմինները դեռ փլատակների տակ են։
RT-ն հայտնում է, որ դեռ պարզ չէ ևս 10 մարդու գտնվելու վայրը, որոնք կարող էին շենքում լինել, երբ այն փլուզվել է: Վնասվել է 62 բնակարան և 11 ավտոմեքենա։ Փլուզված շենքի բնակիչների համար ժամանակավոր տեղավորման կետեր են կազմակերպվել։
Ահաբեկչության վայր են ժամանում բժիշկների նոր բրիգադներ։ Տարածքը զննելու համար սակրավորներ են մեկնել։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է Բելգորոդի գնդակոծության փաստով քրեական գործ հարուցելու մասին: