Բելգորոդում բնակելի կառույցի շքամուտքի փլուզման հետևանքով 9 մարդ Է տուժել, իրականացվում է բնակիչների տարհանում։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:
Ավելի վաղ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ Բելգորոդ քաղաքը և Բելգորոդի շրջանը զանգվածային գնդակոծության են ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից: Բնակելի շենքի վրա արկի ուղիղ հարվածի հետևանքով փլուզվել է 10–րդ մինչև առաջին հարկ ընկած ամբողջ հատվածը։
Փրկարարներն աշխատում են բազմահարկ շենքի փլուզված հատվածի վայրում:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: