Հայաստանի շրջանների զգալի մասում անձրև ու ամպրոպ է սպասվում. եղանակի տեսություն

Անձրևային եղանակ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը վաղվանից կրկին կնվազի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Այսօր ժամանակ առ ժամանակ անձրև է սպասվում նաև Երևանում, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 18-20, գիշերը` 12-14 աստիճան տաքություն։