Ողբերգական վթար Սյունիքում. 2 մարդ մահացել են, 1-ը` վնասվածքներ ստացել

Փրկարարները վթարի վայրում
Մահացածներից մեկը 21 տարեկան է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Սյունիքի մարզում ավտոմեքենաների բախման հետևանքով 2 մարդ մահացել են, 1-ը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել 18:30-ի սահմաններում Սիսիան-Գորիս ավտոճանապարհին։ Բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ղ․, ծնված 2003 թ.) և «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1992 թ.)։
«Opel» մակնիշի ավտոմեքենայի 21-ամյա վարորդն ու ուղևոր Ն․ Թ․-ն (ծնված 1958 թ․) մահացել են, իսկ մյուս ուղևոր Է․ Թ․-ն (ծնված 1979 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
«KamAZ» մակնիշի բեռնատարը