Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի ուղևորներից ևս 3-ը մահացել են

Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսը
Քաղաքային ավտոբուսը բախվել է 2 ավտոմեքենայի, կոտրել կամրջի պատնեշն ու ընկել Մոյկա գետը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Սանկտ Պետերբուրգում Մոյկա գետն ընկած ավտոբուսի ուղևորներից ևս 3-ը մահացել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն։
Ինչպես նշված է հաղորդագրությունում, մահացածների թիվը հասել է 7-ի։
Հիշեցնենք` Սանկտ Պետերբուրգի Ադմիրալտեյսկի շրջանում քաղաքային ավտոբուսը բախվել է երկու ավտոմեքենայի, կոտրել կամրջի պատնեշն ու ընկել Մոյկա գետը:
ԶԼՄ–ների տվյալներով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը։ Ավտոբուսում 15 ուղևոր է եղել։ Փրկարարները դուրս են բերել 9 մարդու, որոնցից երկուսը ծանր վիճակում էին, չորսի մոտ արձանագրվել էր կլինիկական մահ: Ավտոբուսի վարորդը ձերբակալվել է: