ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Միշուստինին երկրի վարչապետ է նշանակել։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 83-րդ հոդվածի Ա կետի համաձայն՝ Միխայիլ Միշուստինին նշանակել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար»,– ասված է հրամանագրում։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկել էր Միշուստինին վարչապետ վերանշանակել: Ավելի ուշ Պետդուման հավանություն տվեց Միշուստինի թեկնածությանը։
Հիշեցնենք` Միշուստինը նախարարների կաբինետը գլխավորում էր 2020 թվականի հունվարից։ Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրություններից հետո, օրենքի համաձայն, գործող կառավարությունը վայր է դրել իր լիազորությունները: