ՀՀ ԱԳ նախարարի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին․ Բայրամով

Մի քանի ժամից Ալմաթիում կսկսվեն Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik․ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը վստահ է, որ Հայաստանի հետ այսօր կայանալիք բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Բայրամովը նաև շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ գործընթացի առաջմղմանն աջակցելու համար:
Նշենք, որ մի քանի ժամից Ալմաթիում կսկսվեն Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները։
Հիշեցնենք` ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարեց, որ Ղազախստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում և հարթակ տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, որ Ալմաթիում հանդիպումը տեղի կունենա մայիսի 10-ին։
Նշենք, որ Միրզոյան–Բայրամով վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-29–ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` կողմերը պայմանավորվել են շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։