ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. «Զինվորի տան» տղաները Մոսկվայում 20-րդ համաշխարհային պարային օլիմպիադայում առաջին տեղերն են շահել։ Տեղեկությունը հայտնում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը։
«Տղաներն 1-ին տեղեր շահեցին։ Վերադառնում ենք հաղթանակով։ 2 մեդալ՝ մեկ օրում. 2 հաղթանակ։ Արշակը` պրոթեզներով, իսկ Վարդանը՝ սայլակին փայլուն պարային համարներ ցուցադրեցին, ինչից չափազանց հուզված էին թե՛ ժյուրիի անդամները, թե՛ մասնակիցները»,– նշեց նա։
Հավելենք, որ Արշակի երկու ոտքերն ամպուտացրել են դեռ 1994 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ նա 20 տարեկան էր։
Վարդան Վարդանյանն էլ տեղաշարժվում է անվասայլակով։ Նա ծանր վիրավորում է ստացել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, Ջաբրայիլում, ԱԹՍ-ի հարվածից։
«Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվա մեկնելուց առաջ տղաները պատմում են իրենց տրամադրության և տրամադրվածության մասին։
Ավելի վաղ Արշակը հայտնել էր, որ տան պատին արդեն մեխը մեխել է, որ մեդալը կախելու տեղ լինի։ Վարդանն էլ իր հերթին նշել էր, որ լավ է տրամադրված և հույս ունի, որ հաղթանակով են վերադառնալու։