Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ

Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը խաչակնքվեցին և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ հարգանքի տուրք է մատուցում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։
Նրան ուղեկցում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանն ու Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Տիրգան Ավինյանը և այլ պաշտոնյաներ։
ՀՀ օրհներգից հետո Փաշինյանն ու Սիմոնյանը խաչակնքվեցին և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։
Հիշեցնենք` այսօր Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի 79-րդ տարեդարձն է։ Տարիներ շարունակ մայիսի 9-ը Հայաստանում եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման օրը:
Ֆաշիզմի դեմ հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պիտի լինի ՀՀ–ն. Փաշինյան