Հոգևորականները հարգանքի տուրք են մատուցել Հաղթանակի զբոսայգում

Հոգևորականները հարգանքի տուրք են մատուցել Հաղթանակի զբոսայգում
Հոգևորականներն աղոթք են բարձրացրել առ Աստված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելել են Հաղթանակի զբոսայգու հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ զետեղելուց հետո նրանք հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշատակին»,– ասված է հաղորդագրությունում։
Հոգևորականները Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ աղոթք են բարձրացրել առ Աստված նրանց հոգիների հանգստության համար:
Հիշեցնենք` այսօր Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի 79-րդ տարեդարձն է։ Տարիներ շարունակ մայիսի 9-ը Հայաստանում եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: