«Անմահ գունդը» հասավ Երևանի Հաղթանակի զբոսայգի

Ակցիան նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-ամյակին:
Sputnik
Սուրբ Խաչ եկեղեցուն հարող տարածքից մեկնարկած «Անմահ գունդ» ավանդական ակցիայի մասնակիցները երթով հասան Երևանի Հաղթանակի զբոսայգի:
Նրանք ծաղիկներ խոնարհեցին Անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին:
Ակցիային մասնակցում է նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Այսօր փորձում են աղավաղել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ճշմարտությունը. Պուտին
Երթի կազմակերպիչը «Անմահ գունդն արտերկրում» պատմամշակութային հասարակական կառույցն է:
Մեծ Հայրենականի վետերանը շուտով կնշի 100–ամյակը. Ներսես Սիմոնյանի երկարակեցության բանաձևը