ՌԴ պաշտպանության փոխնախարարը հեռացվել է պաշտոնից, նրա մտերիմների ունեցվածքը կալանքի տակ է

Մոսկվայի քաղաքային դատարանը մեկուսարանում է թողել պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ, ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա փաստաբան Մուրադ Մուսաևը:
Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել Իվանովի կալանքը։ Նրան մեղադրանք է առաջադրվել մոտ 1 մլրդ ռուբլի կաշառք ստանալու համար։
Փաստաբանը հայտնել է, որ Իվանովի հարազատների ունեցվածքն էլ կալանքի տակ է, ինչն արվել է քննչական կոմիտեի պահանջով։ Կալանք է դրվել անգամ ծնողների բանկային հաշիվների վրա։
Պաշտպանության նախարարությունում ռազմաշինարարական համալիրի աշխատանքը վերահսկող Իվանովին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառակերության համար։ Նա կալանավորվել է մինչև հունիսի 23-ը։ Քննությունը ենթադրում է, որ Իվանովը համաձայնության է եկել երրորդ անձանց հետ` նախարարության կարիքների համար պայմանագրային և ենթապայմանագրային աշխատանքների ընթացքում գույքային բնույթի ծառայությունների մատուցման տեսքով կաշառք ստանալու համար։
Իվանովի կենսագրությամբ էջը նրա կալանքից մի քանի օր անց անհետացել է պաշտպանության նախարարության կայքից։
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը. նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում