ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը» ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի, ներառյալ՝ Բարգուշատի թունելի ներդրումային ծրագիրը։ Նշվում է, որ Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային՝ 24,2 կմ-ի կառուցումն իրականացվելու է երեք ենթահատվածների՝
1.
27.12 կմ երկարությամբ հյուսիսային ենթահատված,2.
8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված,3.
24.25 կմ երկարությամբ հարավային ենթահատված:Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032թ․ նոյեմբեր, իսկ շինարարության կանխատեսվող ավարտը՝ 2030թ․ նոյեմբեր, թերությունների համար պատասխանատվության ժամկետի ավարտը նախանշված է 2032թ․–ի նոյեմբերին։
Նշենք, որ ծրագրի հարավային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ–ի և ԵՆԲ–ի համաֆինանսավորմամբ: Ընդհանուր ծրագիրն արժենալու է մոտ 373 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ մնացած 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից:
Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային նախագծերից է։ Այս ճանապարհը (մասամբ նոր, մասամբ՝ գործողների ընդլայնմամբ) կկրճատի իրանական-վրացական սահմանի հեռավորությունը 550 կմ-ից մինչև 460 կմ և կհեշտացնի մուտքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանի երկրների համար։