Հայտնի են «Եվրատեսիլ-2024»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները

Կիսաեզրափակիչը չեն անցել Ադրբեջանը, Լեհաստանը, Ավստրալիան, Իսլանդիան, Մոլդովան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Մայիսի 7- ուշ երեկոյան հայտնի դարձան՝ որ երկրներն են հաղթահարել Շվեդիայի Մալմյո քաղաքում անցկացված «Եվրատեսիլ-2024»-ի առաջին կիսաեզրափակիչը։ Դրանք են՝ Կիպրոսը, Խորվաթիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Սերբիան, Սլովենիան, Ուկրաինան։
Կիսաեզրափակիչը չեն անցել Ադրբեջանը, Լեհաստանը, Ավստրալիան, Իսլանդիան, Մոլդովան։
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը ելույթ կունենա մայիսի 9-ի կիսաեզրափակիչում 8 համարի ներքո՝ «Jako» երգով։
Հիշեցնենք` «Եվրատեսի-2023»–ում Հայաստանի պատվիրակը Բրյունետն էր, որը ներկայացել էր «Future lover» երգով։ 122 միավորով նա զբաղեցրեց 14–րդ տեղը։ Մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեդիան ներկայացնող երգչուհի Լորենը։