Պուտինը երդվեց և կրկին ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնը

Սա Պուտինի քաղաքական կարիերայում երդմնակալության հինգերորդ արարողությունն է
Sputnik
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երդվեց Կրեմլում և ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը:
Երդմնակալության արարողության սկզբում Կրեմլի Մեծ պալատի Անդրեևյան դահլիճ բերվեց Ռուսաստանի պետական դրոշը, նախագահի դրոշը, Ռուսաստանի Սահմանադրությունն ու Ռուսաստանի նախագահի նշանը (Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշանի խորհրդանշական պատճեն):
Սա Պուտինի քաղաքական կարիերայում երդմնակալության հինգերորդ արարողությունն է, այս պաշտոնը նա կզբաղեցնի մինչև 2030 թվականը: Հիշեցնենք` Ռուսաստանում նախագահական ընտրություններն անցկացվեցին մարտի 15-17-ը, Պուտինին կողմ քվեարկեց ընտրողների 87,28 տոկոսը:
«Մենք քաղաքավարի մարդիկ ենք». Ռյաբկովը՝ Պուտինի երդմնակալությանը հրավիրված հյուրերի մասին