Ես այդ մակարդակին չեմ իջնի․ Բագրատ Գալստանյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութերի մասին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները շարունակում են երթը Սոլակ գյուղից դեպի Երևան, որտեղ կլինեն մայիսի 9-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն արձագանքել է իր մասնակցությամբ տեսանյութերի տարածմանը և ընդդիմախոսների քննադատությանը:
Ավելի վաղ համացանցում սկսեցին տարածվել տեսագրություններ, լուսանկարներ և հատվածներ Բագրատ Գալստանյանի ելույթներից, որոնցում նա համակրանք էր հայտնում Հայաստանի նախորդ ղեկավարության նկատմամբ և հայտարարում, որ նրանք «մի քանի գլուխ բարձր էին ներկաներից»: Բացի այդ, նա ընդգծում է, որ երկրի համար առաջնորդների ընտրությունն իր անձնական գործն է, և հանրությանը չպետք է անհանգստացնի, թե «ում է նա ուզում իշխանության բերել»:
Արքեպիսկոպոսին նաև անուղղակիորեն մեղադրում էին մորմոնական շարժման հետ կապերի մեջ։
Երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում սրբազանը նշեց, որ իր տրամադրության տակ կան նաև այդ հրապարակումների հետևում կանգնած մարդկանց լուսանկարներ և տեսանյութեր, այդ թվում՝ կառավարության ղեկավարի և մյուսների հետ լուսանկարներ:
«Ամաչում եմ հրապարակել այդ լուսանկարները, խոսակցությունները, ես այդ մակարդակին չեմ իջնի», - ասաց Գալստանյանը:
Արքեպիսկոպոսը նաև քննադատեց «Տավուշը հանուն հայրենիքի» երթը դրոնով նկարահանողներին, որոնք անում են նա, որ ծիծաղեն ակցիայի սակավաթիվ լինելու և այն մարդկանց վրա, որոնք, չնայած վատ եղանակին, շարունակում են գնալ դեպի իրենց նպատակը:
Նա ընդգծեց, որ երթը կարևոր նշանակություն ունի, քանի որ ուղղված է ճշմարտության բացահայտմանը:
«Մենք խստորեն հետևում ենք ժամանակացույցին։ Ոչ ոք չի կարող մեզ մոլորեցնել։ Այն ամենը, ինչ պետք է հայտարարվի, կհայտարարվի նշանակված ժամին: Մենք ունենք հստակ ծրագիր և նպատակ», - եզրափակեց արքեպիսկոպոսը։
Այս պահին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ Սոլակ գյուղից շարունակում են երթը դեպի Երևան, որտեղ կլինեն մայիսի 9-ին:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։