Անձրևային կլինի ևս 2 օր. եղանակի տեսություն

Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 7-8-ին ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, այսօր հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես մայիսի 7-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Մայիսի 9-ին, 10-11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Անսասան մնաց Թմբկաբերդը»․ ինչպես Թամար թագուհին լեգենդար ամրոցը նվիրեց հայ Սարգիս իշխանին