2023 թվականին Հայաստանում ՀՆԱ–ն մեկ շնչի հաշվով կազմել է 8 170 ԱՄՆ դոլար

2023 թ–ին ՀՆԱ–ն առավելագույն մակարդակին հասել է 4–րդ եռամսյակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. 2023 թ.–ին ՀՀ–ում բնակչության մեկ շնչի հաշվարկով համախառն ներքին արդյունքը կազմել է 8 170 ԱՄՆ դոլար կամ 3 մլն 206 674 դրամ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն` ներկայացնելով ՀՆԱ–ի՝ 2022 թ. վերջնական հաշվետու և 2023 թ. վերանայված ցուցանիշները:
Նշվում է, որ 2023 թ. առաջին եռամսյակում ՀՆԱ–ն կազմել է 1551 դոլար և առավելագույն մակարդակին հասել է 4–րդ եռամսյակում՝ 2 501 դոլար:
Ինչ վերաբերում է 2022 թվականին, ապա այդ տարի ՀՆԱ–ն մեկ շնչի հաշվով կազմել է 6 661 դոլար:
Համաշխարհային բանկը բարձրացրել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2024-25 թթ. համար