ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Էդուարդ Սպերցյանն իր խաղի մակարդակով պատրաստ է խաղալ եվրոպական թոփ-5 լիգաներից ցանկացածում, նա «կձգի» նաև ցանկացած գրանդ–ակումբ: Նիգերիացի ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի և Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն այս տեսակետը հայտնել է Sport24-ին տված հարցազրույցում։
«Ամենայն հավանականությամբ, առաջիկա մի քանի տարվա ընթացքում մենք նրան կտեսնենք այս լիգաներից մեկում»,– ավելացրել է նա:
Էդոն (այդպես է Իվուն անվանում Սպերցյանին) կարող էր արդեն ամռանը մեկնել, բայց, ըստ երևույթին, բոլորովին նեղված չէ, որ խաղում է Ռուսաստանի պրեմիեր լիգայում։
Իվուն ոգեշնչվում է, երբ տեսնում է, թե ինչպես է Սպերցյանը կատարելագործվում։ Հավաքականում համեմատաբար քիչ մարզումներ են լինում, բայց յուրաքանչյուր մարզումից հետ Սպերցյանը մնում է` մշակելով տուգանային հարվածներն ու փոխանցումները։
Հիշեցնենք` Էդուարդ Սպերցյանը հանդես է գալիս «Կրասնոդարում», որն այս պահին Ռուսաստանի առաջնությունում 2-րդ տեղն է զբաղեցնում: Այս մրցաշրջանում նա արդեն 10 գոլ է խփել և կատարել է 7 գոլային փոխանցում: Թիմի հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2026 թվականին, սակայն նրա համար արդեն մի քանի անգամ «բարեխոսել» են բավականին բարձր մակարդակի եվրոպական ակումբներում (վերջին նման բանակցությունները «Այաքսի» հետ են եղել):