ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր

ՄԱԿ-ի ներկայացուցիչը ծանոթացել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացվող մի շարք նախագծերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԶԾ) փոխտնօրեն, Եվրոպայի և ԱՊՀ-ի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչն այցելել է Հայաստանի մի շարք մարզեր։ Այս մասին հայտնում է ՄԶԾ հայաստանյան գրասենյակը։
Նշենք, որ մայիսի 5-ին Ժիվկովիչը քառօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։
Նա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի և Հայաստանում ՄԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր։
Ժիվկովիչը ծանոթացել է ՄԶԾ ծրագրերի իրականացման ընթացքին։
ՄԱԿ-ը չի կարող ստուգել և հաստատել Բաքվի հայտարարությունները. Ենչան` Արցախի իրավիճակի մասին