ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում ժամային փոփոխություններ կլինեն։ Տեղեկությունը հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
«Այսուհետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի ժամը 00։00-ին»,– ասված է հաղորդագրությունում։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մայիսի 13–ից:
Հիշեցնենք, որ մինչ օրս Երևանի մետրոպոլիտենն աշխատել է ժամը 07։00-23։00-ն:
Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 482 հազար 026 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2740 շարժակազմ, որից 424-ը երեք վագոնանի, 1346-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։