ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Արման Տեր-Թովմասյանը նշանակվել է Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նշենք, որ վերջին հինգ տարվա ընթացքում Տեր-Թովմասյանը տնօրենի չորրորդ պաշտոնակատարն է։ Տեր-Թովմասյանը փոխարինեց Արմեն Հարությունյանին, որը մեկ տարի էլ չպաշտոնավարեց։
Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգին 2019 թվականից տնօրեն չունի։ Վերջին տնօրենը եղել է Ռուբեն Խաչատրյանը։
Հավելենք, որ վերջին տարիներին Կենդանաբանական այգու հետ կապված բազմաթիվ սկանդալներ են եղել, տասնյակ կենդանիներ են անկել։