Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը

Ուղղափառների Զատիկն այս տարի նշվում է մայիսի 5-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Երուսաղեմում` Տիրոջ գերեզմանի տաճարում, վառվեց Սրբազան կրակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլ III-ը դուրս է եկել Կուվուկլիայից, որտեղ նա աղոթում էր կրակն իջնելու համար և սկսել այն բաժանել տաճարում գտնվող մարդկանց:
Սրբազան կրակի իջնելու հրաշքը տեղի է ունենում Քրիստոսի Հարության տոնի նախօրեին` ըստ Հուլյան օրացույցի։ 2024 թ-ին ուղղափառ Զատիկը նշվում է մայիսի 5-ին։ Կրակը հայտնվում Տիրոջ գերեզմանի տաճարում, որը կանգնեցված է այն տարածքի վրա, որտեղ Հիսուս Քրիստոսը խաչվեց, թաղվեց և հարություն առավ:
«Բարեբեր կրակի» ճշմարտացիությունը, կամ անգամ ֆիզիկոսն է հավատում աստծո գոյությանը