ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Կենտրոնական Ինդոնեզիայում սողանքների ու հեղեղումների պատճառով 15 մարդ է մահացել, տներ ու ճանապարհներն են վնասվել: Տեղեկությունը հայտնում է Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների գործակալությունը ։
«Հարավային Սուլավեսի նահանգի Լուվու շրջանում ուրբաթ օրը սողանքներ ու հեղեղումներ են տեղի ունեցել, 14 բնակիչ է մահացել»,- ասել է գործակալության ներկայացուցիչ Աբդուլ Մուհարին:
Նա հավելել է, որ Հարավային Սուլավեսի նահանգի մեկ այլ շրջանում էլ հեղեղումների հետևանքով 1 մարդ է մահացել, 2-ը` վնասվածքներ ստացել։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ավելի քան 100 տուն է վնասվել, 42-ն ամբողջությամբ փլուզվել են։ Վնասվել են նաև չորս ճանապարհներ և մեկ կամուրջ։ Ավելի քան 100 մարդ է տարհանվել։
Մարտին Սումատրա կղզում հեղեղումների և սողանքների հետևանքով 30 մարդ էր մահացել, շատերը մինչ օրս համարվում են անհետ կորած: