Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքում է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը

Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակն ընդգծում է` հանդիպման մասին լուրը ֆեյք է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը։
«Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,- Sputnik Արմենիային ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե իբր Բագրատ սրբազանը հանդիպումներ է ունեցել Երևանում, այդ թվում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Զրուցակիցներին վերագրվում են տարբեր հայտարարություններ ու կոչեր։