Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել, անձրև և ամպրոպ կլինի. եղանակի տեսություն

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում 3-7-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Մինչև վաղը ցերեկն օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում մայիսի 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան