ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. «Ֆիշեռ» ՍՊԸ-ին պատկանող ձկնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
«Ֆիշեռ» ՍՊԸ-ին պատկանող ձկնամթերքի արտադրամաս
«Պարզվել է, որ արտադրամասի փաթեթավորման սենյակում և սառնարանային հատվածում պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ առաստաղները չեն կանխարգելում կեղտի կուտակումը, խոնավության խտացման և մասնիկների թափվելու հնարավորությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, ժամանակ է տրվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
«Ֆիշեռ» ՍՊԸ-ին պատկանող ձկնամթերքի արտադրամաս