ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա տեղեկացմամբ՝ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Սամվել Ղուկասյանն էլ նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Նշենք, որ երեկ՝ մայիսի 2-ին, Սամվել Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Սամվել Ղուկասյանը նաև Հակակոռուպցիոն կոմիտե էր հրավիրվել հարցաքննության՝ կոմունալ տնտեսության աշխատանքների կազմակերպման բաժնին առնչվող չարաշահումների գործի շրջանակներում։