Բեռլինում այրվում է «Diehl» պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանը։ Տեղեկությունը հայտնում է B.Z.–Berlin–ը։
«Այդ շենքում գալվանական արտադրամաս կա մետաղական մակերեսների հարդարման համար»,–գրում է լրատվամիջոցը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ արտադրամասում ծծմբական թթու և պղնձի ցիանիդ կա։ Վտանգ կա, որ հրդեհի պատճառով կարող է չափազանց թունավոր ցիանական թթու առաջանալ։
Տուժածների մասին չի հաղորդվում: