Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱԴԾ-ն ոչնչացրել է ՌԴ-ում ահաբեկչությունների շարք նախապատրաստող դիվերսանտին

Դիվերսանտը մի շարք ահաբեկչություններ էր ծրագրել Մոսկվայի շրջանում ՌԴ պաշտպանության նախարարության օբյեկտների նկատմամբ։
Sputnik
ԱԴԾ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական հետախուզության գործակալին, որը մի շարք ահաբեկչություններ էր նախապատրաստում Ռուսաստանում։ Այս մասին հայտնում ՌԴ ԱԴԾ Կենտրոնական կոմիտեն։
«ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության գործակալի, ՌԴ-ում արգելված Ուկրաինական ահաբեկչական կազմակերպության անդամի` 1976 թվականին ծնված ՌԴ քաղաքացու հանցավոր գործունեությունը, որը հետախուզվում է հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 1-ին մասով, 281-րդ հոդվածի 1-ին մասով, 222.1-րդ հոդվածի 1-ին մասով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ուժայինների տվյալներով՝ դիվերսանտը մի շարք ահաբեկչություններ էր ծրագրում Ռուսաստանում, «այդ թվում՝ Մոսկվայի շրջանում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության օբյեկտների, ինչպես նաև կամավորական գումարտակներից մեկի և Սանկտ Պետերբուրգում նրա կամավորական կենտրոնի մասնակիցների նկատմամբ»։
Կուզբասում դիվերսանտ է ձերբակալվել. նա երկաթուղում հրկիզումներ էր նախապատրաստում
Նշվում է նաև, որ դիվերսանտի չեզոքացումից հետո առգրավվել է զենք, պայթուցիկ սարք և Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության հետ կապ պահելու միջոցներ․ վարչությունը ծրագրում էր նրա տարհանումը ՌԴ-ից: