Ի՞նչ տեսք կունենա «Կյանքի պուրակը», և ինչու են դժգոհ հարակից շենքերում ապրող բնակիչները

«Կյանքի պուրակի» աշխատանքները
Շինարարական աշխատանքների ընթացքում հատվում են ծառեր, և այդ հատվածներն անմիջապես ասֆալտապատվում են: Իշխանությունները խոստանում են ապագայում այստեղ տնկել մոտ 14 հազար նոր տնկիներ 30 հա-ի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Երևանի Բուսաբանական այգու հարակից տարածքում, որտեղ նախատեսվում է ստեղծել Արցախյան պատերազմում զոհվածներին նվիրված «Կյանքի պուրակը», այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, մուտքի մոտ այժմ կառուցվում է 180 տեղանոց ավտոկայանատեղի, ինչի դեմ բողոքում են մոտակա շենքերի բնակիչները։
«Կյանքի պուրակի» աշխատանքները
Շինարարական աշխատանքների ընթացքում հատվում են ծառեր, և այդ հատվածներն անմիջապես ասֆալտապատվում են: Իշխանությունները խոստանում են ապագայում այստեղ տնկել մոտ 14 հազար նոր տնկիներ 30 հա-ի համար:
Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին նոր մանրամասներ է ներկայացրել «Կյանքի պուրակ» նախագծի մասին:
«Կյանքի պուրակի» աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանն էլ ասում է, որ նախագծի նպատակն է ստեղծել մի վայր, որտեղ քաղաքի բնակիչները կկարողանան հաճելի ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:
«Կյանքի պուրակի» աշխատանքները
Գեղամյանի խոսքով՝ 180 տեղանոց ավտոկայանատեղին կհամալրվի նաև էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններով: Բացի այդ, հեծանվորդների համար հատուկ արահետներ է նախատեսվում։
Քաղաքային իշխանությունը վստահ է, որ «Կյանքի պուրակը» արժանի կերպով կհավերժացնի զոհված հերոսների հիշատակը՝ երևանցիներին տրամադրելով հանգստի գեղեցիկ տարածք: