Ղրղզստանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 դպրոցականի. տեսանյութ

Ղրղզստանի դրոշ
Sputnik Ղրղզստանի տվյալներով՝ յոթ երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Պաղպաղակով բեռնված բեռնատարը Ղրղզստանում վրաերթի է ենթարկել 29 դպրոցականի, որոնք բաց երկնքի տակ ցուցադրում էին «Մանաս» էպոսը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղրղզստանը։
Դեպքը տեղի է ունեցել Սուզակ գյուղում։ «Porter» բեռնատարը մխրճվել է 9-16 տարեկան երեխաների բազմության մեջ։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ վարորդը մոռացել է սեղմել արգելակը։
18 երեխա այժմ հիվանդանոցում է, նրանցից յոթը վերակենդանացման բաժանմունքում են, երեքի վիճակը ծանր է։
Երևանյան լճի մոտ Nissan-ը 3 հետիոտնի է վրաերթի ենթարկել