ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր մինչև 1 աստիճանով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նշվում է, որ տեղումների քանակը կլինի նորմայից ավելի։
«Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Մայիս ամսվա ընթացքում Երևանում, Արարատի ու Արմավիրի մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +32 աստիճան, իսկ Սյունիքում` մինչև +34 աստիճան։
Ավելի զով եղանակ է սպասվում Գեղարքունիքի մարզում։ Այստեղ առավելագույնը սպասվում է 26 աստիճան տաքություն, իսկ գիշերվա ժամերին կլինի անգամ 0 աստիճան։