Մայիսի 1-ի առթիվ ակցիա Երևանում. ինչ անել, որ հանրային ծառայողները սիրով գան աշխատանքի

Հավաքին հաջորդեց տոնական երթը Երևանի կենտրոնական փողոցներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ Այսօր Հայաստանում հանրային ծառայության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծելու համար համերաշխություն ու միասնություն է պետք։ Այս նպատակով ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների արհմիությունն այսօր Մայիսի 1-ի` Աշխատանքի օրվա առիթով հավաք-ակցիա է կազմակերպել Երևանում։
«Միայն միասնական ջանքերով կարող ենք ազդել որոշումներ կայացնողների վրա»,- իր խոսքում նշեց արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակի բարելավման համար պետք են օրենսդրական փոփոխություններ և մշակույթի ձևավորում։
«Ուզում ենք հասնել նրան, որ հանրային ծառայողները սիրով կատարեն իրենց աշխատանքը»,- նշեց Ասատրյանը։
Ըստ նրա՝ դրա համար անհրաժեշտ է, որ հանրային ծառայողները լինեն պաշտպանված, ունենան սոցիալական երաշխիքներ։
Հավաքին հաջորդեց տոնական երթը Երևանի կենտրոնական փողոցներով։
1 / 4

Մայիսմեկյան երթ Երևանում

2 / 4

Մայիսմեկյան երթ Երևանում

3 / 4

Մայիսմեկյան երթ Երևանում

4 / 4

Մայիսմեկյան երթ Երևանում