ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել Է հակառուսական նոր պատժամիջոցների մասին

Պատժամիջոցների թարմացված ցուցակը հրապարակել է ԱՄՆ ֆինանսական գերատեսչությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. ԱՄՆ-ը հակառուսական նոր պատժամիջոցներ է սահմանել տասնյակ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մայիսի 1-ին հրապարակել է պատժամիջոցների ցուցակի թարմացումները:
Ինչպես հայտնել Է գերատեսչությունը, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են տասնյակ ֆիզիկական անձինք, որոնց Վաշինգտոնը կասկածում է ռուսական ռազմարդյունաբերական համալիրում և դրա հետ կապված ընկերություններում մասնակցության մեջ, այդ թվում ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Բելառուսի քաղաքացիներ:
Պատժամիջոցների տակ հայտնված ձեռնարկությունների թվում են «Ուրալ» ավտոգործարանը, Բրյանսկի ավտոգործարանը, էլեկտրոնիկայի արտադրող «Պրոտոն» գործարանը, Կազանի «Էլեկտրասարք» գործարանը, «Ռաու Ֆարմ» ԲԸ-ն, «Սիբանտրացիտ» խմբի ընկերությունները, Յարոսլավլի շարժիչի գործարանը, «Պոբեդա» ավիաընկերությունը և այլ ռուսական ձեռնարկություններ:
Պատժամիջոցներ են սահմանվել նաև ՌԴ ՊՆ ճառագայթային քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի նկատմամբ:
ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որը Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել: Մոսկվայում նշել են, որ Արևմուտքին պակասում է խիզախությունը՝ ճանաչելու ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ձախողումը։ Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով ՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքի վատթարացումն է։