ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Լոնդոնում թրով զինված մի տղամարդ հարձակվել է մարդկանց վրա՝ վիրավորելով 5 հոգու, այդ թվում՝ 2 ոստիկանի։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Նշվում է, որ ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ տեղական ժամանակով 07։00-ի մոտ մի մեքենա մտել է Հեյնոթ թաղամասում գտնվող տներից մեկի մեջ, այնուհետև մի տղամարդ սկսել է թրով հարձակվել մարդկանց վրա։
36-ամյա տղամարդը ձերբակալված է։ Ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպն ահաբեկչության հետ առնչություն չունի։
Հեյնոթի մետրոյի կայարանը փակվել է, ավտոբուսների երթուղին ևս փոխվել է։