Մարդիկ վաղ առավոտից հավաքվում են մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլի» ողբերգության վայրում՝ տեղի ունեցածից հետո քառասուներորդ օրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նիկոլսկի տաճարի վանահայր քահանա Վասիլի Լոսևն ավելի վաղ հայտարարել էր, որ «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության հետևանքով զոհվածների հոգեհանգստի պատարագներ կանցկացվեն ողբերգության վայրում, ինչպես նաև Նիկոլսկի տաճարում:
Մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ին: Հարձակվողները ավտոմատ զենքից կրակ են բացել շենքում գտնվող մարդկանց ուղղությամբ և հրկիզել դահլիճը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 145 մարդ։
Ինքնաբուխ հուշահամալիրը հայտնվել է ահաբեկչության վայրում գրեթե անմիջապես, հետագայում այն տեղափոխել են «Կրոկուս Էքսպո»-ի մոտ։