ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 30-ին և մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, մայիսի 2-4-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավարևելյան է՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն մայիսի 2-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 2-4, ցերեկը՝ 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում ևս ապրիլի 30-ին և մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում ապրիլի 30–ի ցերեկը կլինի 30-32 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +23...+25 աստիճան։