Կոլումբիական դեսանտա-գրոհային ավիացիոն դիվիզիայի Մի-17 ուղղաթիռը կործանվել է Բոլիվար նահանգում։ Ինքնաթիռում գտնվող բոլոր ինը մարդիկ մահացել են։ Այս մասին Կոլումբիայի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է X սոցցանցում։
Նշվում է, որ Մի-17 EJC3395-ը ընկել է Արենալ շրջանում։ Ինքնաթիռում եղել է վեց սպա և երեք զինվոր։
Միջադեպի պատճառը դեռ հայտնի չէ։
Դեսանտա-գրոհային ավիացիոն դիվիզիան, որի հաշվեկշռում գրացված է եղել ուղղաթիռը, այն օգտագործում էր այդ տարածքում գործողություններ իրականացնող զորքերին մատակարարումներ ապահովելու համար։
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ցավակցություն է հայտնել ողբերգական միջադեպի կապակցությամբ և նշել է, որ այդ տարածքում գործողություններ էին իրականացվում «Ծոցի կլանի» թմրավաճառների դեմ: