Կշարունակի տաքանալ. եղանակի տեսություն

Արամի փողոցը. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևելյան է՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, մայիսի 1-3-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ապրիլի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-2-ին՝ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում ապրիլի 29–ի ցերեկը կլինի 31-33 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +22...+24 աստիճան։