Հարձակում Կարաչաևո-Չերկեսիայում. ոստիկանության աշխատակիցներ են մահացել, տուժածներ կան

Պարեկ
Հարձակման հետևանքով տուժած անձանց բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Կարաչաևո-Չերկեսիայում զինված անձինք հարձակվել են ճանապարհապարեկային ծառայության վրա։ Տեղեկությունը հայտնում է հանրապետության ՆԳՆ-ն:
Բելառուսում ձերբակալվել է ռուսաստանցի, որն ուզում էր ուրիշի անձնագրով Երևան մեկնել
Նշվում է, որ բախման հետևանքով մահացել է Ռուսաստանի ՆԳՆ ոստիկանության երկու աշխատակից, վիրավորվել է չորս իրավապահ:

«Դեպքի վայրում հայտնաբերվել է մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարք, տեղում աշխատում է քննչական-օպերատիվ խումբը։ Հինգ հարձակվողները տեղում չեզոքացվել են», - ասված է հաղորդագրության մեջ:

Տուժած աշխատակիցները հոսպիտալացվել են բժշկական հաստատություններ, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում։
ՌԴ չորս շրջանների երկնքում ուկրաինական 17 անօդաչու է ոչնչացվել. ՌԴ ՊՆ