Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվն ավելացել է 57-ով

Բուժկենտրոն. արխիվային լուսանկար
Այս տարվա ընթացքում կարմրուկով վարակվելու 362 դեպք է արձանագրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը վերջին 2 շաբաթում ավելացել է 57-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ըստ կենտրոնի տվյալների` 2024 թվականի հունվարի 1-ից ի վեր կարմրուկով վարակվելու 362 դեպք է արձանագրվել։
Հոսպիտալացված է 5 մարդ։
Հայաստանում քութեշով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է նկատվում