ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը։ Ակցիան իրականացվում է ի աջակցություն Տավուշի մարզում մոտ 10 օր պայքարող քաղաքացիների։ Հայտնում է «ՀայաՔվեն»։
Քաղաքացիները մեքենաները կանգնեցրել են ճանապարհի կենտրոնում` այդպես անանցանելի դարձնելով այն։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։