«Միանգամից բոլոր վայրերում». ՌԴ-ում Իսիմ գետի ջրի մակարդակը մեկ օրում բարձրացել է

ՌԴ Տյումենի մարզում ջրհեղեղի պատճառով արտակարգ դրությունը սահմանվել է ապրիլի 8-ից։
Sputnik
Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզի տարածքում գտնվող Իշիմ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է, ընդ որում՝ միանգամից բոլոր առանցքային կետերում, հայտարարել է նահանգապետ Ալեքսանդր Մոորը:
«Իլյինկա գյուղում անցած օրվա ընթացքում ջրի մակարդակն ավելացել է 4 սանտիմետրով, Իշիմ քաղաքում՝ գումարած 13 սանտիմետր, Աբատսկոե գյուղում՝ գումարած 12 սանտիմետր, Վիկուլովո գյուղում գումարած 74 սանտիմետր»,-հայտնել է Մոորը իր Telegram-ալիքում:
Նրա խոսքով՝ Վիկուլովոյում ջրհեղեղը նոր է սկսվել, բայց հոսանքն ի վեր ջրի մակարդակի կրկնակի բարձրացում է նկատվում։
Տյումենի մարզում ջրհեղեղի արտակարգ դրությունը սահմանվել է ապրիլի 8-ից: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով ապրիլի 27-ի դրությամբ 30 բնակավայրերում ջրածածկվել է 184 բնակելի տուն, 523 ամառանոց, 2 875 տնամերձ հողամաս, 22 ավտոճանապարհ: Տարհանվել է ավելի քան 5,7 հազար բնակիչ։