Ջերմաստիճանը կբարձրանա ևս 4 աստիճանով. եղանակի տեսություն

Առանց տեղումների եղանակը կպահպանվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 28-30-ին, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայիսի 2-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։
Ապրիլի 25-ից թեժ է լինելու․ Սուրենյանը եղանակի կանխատեսումն է ներկայացրել