Տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

Երևանում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 29-31, երեկոյան՝ 22-24 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում ապրիլի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 29-31, երեկոյան՝ 22-24 աստիճան։