ԱՄՆ-ում հզոր տորնադոներ են, կան տուժածներ

Ըստ PowerOutage.us մոնիտորինգի ծառայության տվյալների՝ Տեխասում առանց էլեկտրամատակարարման է մնում 28,6 հազար բաժանորդ։
Sputnik
Վեց մարդ է տուժել ԱՄՆ Նեբրասկա, Այովա և Տեխաս նահանգներում մոլեգնող հզոր տորնադոների հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ տորնադոները սկսվել են ապրիլի 26–ին և տեղի են ունենում ԱՄՆ-ի կենտրոնական հատվածում սաստկացած տեղատարափ անձրևների ֆոնին։
«Չորս մարդ է տուժել Այովա նահանգի Պոտավատամի շրջանում։ Օմահայում (Նեբրասկա նահանգ) երկու մարդ վնասվածքներ են ստացել», - հայտնում է CNN-ը նշելով, որ տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ուրբաթ առնվազն հինգ նահանգներում տորնադոյի մասին մոտ 80 հաղորդագրություն է ստացվել, այդ հաղորդագրություններից շատերը հաստատվել են օդերևութաբանական ծառայության կամ «փոթորիկների որսորդների» տեսագրություններով:
ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 650 000 մարդ