5 մարդ մահացել է, 33-ը` տուժել Չինաստանի Գուանչժոու քաղաքում մոլեգնող տորնադոյի պատճառով

Միաժամանակ, հաղորդվում է, որ վնասվել են ավելի քան 140 գործարանային շենքեր, բնակելի շենքերի փլուզումներ չեն արձանագրվել:
Sputnik
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքում մոլեգնող տորնադոյի հետևանքով զոհվել է 5 մարդ, տուժել ՝ 33-ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Տորնադոն անցել է Գուանչժոու քաղաքի Բայուն շրջանում և ազդել չորս գյուղերի վրա։ Տարերային աղետից հետո քաղաքում ստեղծվել են հատուկ աշխատանքային խմբեր, այդ թվում ՝ որոնողափրկարարական, հետևանքների վերացման, վթարավերականգնողական աշխատանքների, ներգրավվել են նաև բժիշկներ, հրշեջներ, հասարակական անվտանգության և տրանսպորտային ոստիկանության աշխատակիցներ:
ԱՄՆ-ում հզոր տորնադոներ են, կան տուժածներ
Տեղական ժամանակով ժամը 22: 00-ի դրությամբ (Երևանի ժամանակով 18: 00-ին) որոնողափրկարարական աշխատանքները հիմնականում ավարտվել են, տարերային աղետը խլել է 5 մարդու կյանք, 33-ը տուժել են, նրանց բոլորին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: